ԱՐԱՆ ՀՆՉԵՑՐԵՑ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՇԵՓՈՐԸ...


Ճիշտ անցեալ երեքշաբթի, մի այսպիսի ժամ էր, որ Թեհրանի Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան բեմից Արա Ասլանեանն արտասանեց «Ադանայի Ջարդը» բանաստեղծութիւնը։...
Եւ այսօր՝ դարձեալ երեքշաբթի դեկտեմբերի 8–ին ճիշտ նոյն ժամն է, ...բայց քիչ առաջ, Թեհրանի Նոր Բուրատան գերեզմանատան սառը հողին յանձնեցինք Բեմերի Ասլան, շեփորահար՝ Արա Ասլանեանին...
Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Արային, բայց այսօր քիչ առաջ իմացայ, աւելի շուտ յիշեցի, որ Արան իր մօտ կուտակած արւեստների կողքին, նաեւ շեփոր, փող էր նւագում։
***
...Ու այսօր վերջին անգամ, լացի ու ողբի ներքոյ՝ նա փչեց վերջին փողն ու ...թռչեց...
Հազար յարգանք քո յիշատակին՝ ճամբի կէսից հեռացած իմ «նամարդ» ընկեր...

ՎԱՐԴԱՆ

0 Պատգամ: