Էրդողանի կնոջ ձեռքը համբուրել չի՞ կարելի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինէ Էրդողանը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներին թոյլ չի տւել համբուրել իր ձեռքը:

Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի ընթացքում Ելիսէեան պալատում Թայիփ Էրդողանին և նրա կնոջը դիմաւորել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Հանդիպման ժամանակ Կուշները սեղմել է Էրդողանի ձեռքը, այնուհետև փորձել համբուրել Թուրքիայի վարչապետի կնոջ ձեռքը: Սակայն Էմինէ Էրդողանը յետ է քաշել ձեռքը` հասկացնելով, որ դրա կարիքը չկայ:
Թուրքական լրատւամիջոցները նշում են, որ 2004թ. Թայիփ Էրդողանի` Յունաստան կատարած այցի ընթացքում, երբ նրան դարձեալ ուղեկցում էր կինը, Յունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը համբուրել էր Էմինէ Էրդողանի ոչ թէ ձեռքը, այլ` այտերը:


Tert.am

0 Պատգամ: