Հաշիւներ էին պարզում… Հիւսիսային պողոտայում
16:42 / 01.04.2010
Մարտի 31-ին, կէսգիշերին մօտ հերթական վիճաբանութիւնն է գրանցւել, այս անգամ Հիւսիսային պողոտայում:

Միջադէպը կանխելու նպատակով մօտեցել է նրանց ու նկատել, որ նշւած վայրում գտնւող ստորգետնեայ աւտոկանգառում մի քաղաքացի գազային ատրճանակից կրակոց է արձակում մէկ այլ քաղաքացու ուղղութեամբ, որից յետոյ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել կրակոց արձակող քաղաքացուն:
Օգնութեան կանչելով ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան ծառայողներին` համատեղ կանխել են միջադէպը, որի ժամանակ խուլիգանութիւն կատարող անձանցից 2-ը «ՎԱԶ-2121» մակնիշի աւտոմեքենայով փորձել են դէպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանութեան ծառայողներից մէկը փորձել է կանգնեցնել նրանց, սակայն վարորդն աւտոմեքենան վարելով վերջինիս ուղղութեամբ` հարւածել է նրան եւ դադարեցրել աւտոմեքենայի ընթացքը:
Նշւած վայրից բերման են ենթարկւել 1976 թ. ծնւած Մեսրոպ Հ.-ն, 1983 թ. ծնւած Արամ Ս.-ն, 1960 թ. ծնւած Վարդան Ա.-ն, 1983 թ. ծնւած Արմէն Մ.-ն, իսկ 1982 թ. ծնւած Արմեն Մ.-ն, որի ուղղութեամբ կրակ էր արձակւել, տեղափոխւել է «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն:
Նշւած վայրում յայտնաբերւել է գազային ատրճանակից կրակւած 1 պարկուճ:
Ձեռնարկւում են միջոցառումներ գազային ատրճանակը եւ խուլիգանութեան միւս մասնակիցներին յայտնաբերելու ուղղութեամբ:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment