Քոչարեանը ՀԱԿ հանրահաւաքի մասին
«Եթէ որոշեմ վերադառնալ, կը յայտարարեմ ուղիղ»
Բամբասանքներով ապրող նախկին նախագահը (Տէր Պետրոսեան) պարզապէս խղճուկ է»
«Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք»
18:07 • 08.04.10
Հայ ազգային կոնգրէսի ապրիլի 6-ի հանրահաւաքի առնչութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
Այն ստորև ներկայացնում ենք ամբողջութեամբ։
«Տէր-Պետրոսեանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զւարճացրին։ Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել։ Իմ փոխարէն որոշում են, թէ ես երազում եմ քաղաքականութիւն վերադառնալ։ Յետոյ սկսում են պայքարել իմ վերադարձի դէմ։ Որոշ ժամանակ անց, երբ պարզւում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հէնց իրենց գործողութիւններն են ինձ կանգնեցրել։ Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորութիւններից կամ ելոյթներից իւրաքանչիւրը։
Ես խորհուրդ կը տայի այդ պարոններին շատ չլարւել, այլապէս նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օրծերութեան թութք ձեռք բերել։
Եթէ ես որոշեմ վերադառնալ քաղաքականութիւն, ապա կը յայտարարեմ բաց և ուղիղ, ինչպէս այն ամէնը, ինչ ես անում եմ։ Այնպէս որ, եթէ սոյն պարոնները մի քիչ շարժէին այն, ինչը նորմալ մարդկանց մօտ ուղեղ է կոչւում, ապա կը հասկանային այդ պարզ ճշմարտութիւնը։
Ի դէպ, ինձ երբէք չի հետաքրքրել, թէ ինչ են մտածում իմ մասին այդ «պռաշլեակները» (օգտւում եմ Տէր-Պետրոսեանի նոր` գողական տերմինաբանութիւնից)։
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք։ Ես արդիւնաւէտ նախագահ եմ եղել, ինչպէս Հայաստանում, այդպէս էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս։ Աւաղ, այդպիսինն են թոյլ և նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող։
P.S. Ի դէպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտօնական այցով` երեք տարի առաջ։ Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսեանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել։ Բամբասանքներով ապրող նախկին նախագահը (Տէր Պետրոսեան) պարզապէս խղճուկ է»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment