Սարգսեան-Էրդողան հանդիպումը կայանալու է

(Դարձեալ Ահրիլին)

10:22 • 08.04.10
Սերժ Սարգսեանը համաձայնել է Ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգութեան համաժողովի շրջանակներում առանձին հանդիպում ունենալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանեանը:
Յիշեցնենք, որ Թայիփ Էրդողանը երէկ Երևան էր գործուղել իր յատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որը Սերժ Սարգսեանին էր փոխանցել Էրդողանի նամակն ու հանդիպելու խնդրանքը:
«Այնտեղ ենք ուղարկել պարոն Սինիրլիօղլուին: Նա իր հետ տարել է նաև իմ նամակը: Հայկական կողմի հետ հանդիպման թեման կապւած է որոշ հարցերի հետ, որոնք էլ իրենց հերթին կախւած են Հայաստանից սպասւող պատասխանից»,- երէկ յայտարարել էր Էրդողանը:
Tert.am

0 Պատգամ: