Աշխարհի առաջնութիւն.

Պորտուգալիա – Բրազիլիա` 0:0


Յունիս 25, 2010 21:16
G խումբ, 3-րդ տուր
25 Յունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն
Մրցավար` Բենիտո Արչունդիա (Մեքսիկա)
Երկու թիմերին էլ այս խաղում լիովին բաւարարում էր ոչ ոքի արդիւնքը: Խաղի ընթացքը կարող էր եւ թողնել արժանի պայքարի տպաւորութիւն, եղան բախումներ, խախտումներ, անկումներ, բայց Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հաւաքականների բարձրակարգ վարպետները մեծ հաշւով խաղացին հէնց ոչ ոքի արդիւնքի համար: Հանդիպման հաշիւը չբացւեց: Բրազիլացիները 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան առաջին տեղից, իսկ պորտուգալացիները` երկրորդ: Կոտ դ’Իվուարի հաւաքականի յաղթանակը ԿԺԴՀ-ի նկատմամբ արդէն ոչ մի նշանակութիւն չունէր:
G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ

Բրազիլիա 3 2 0 0 5-2 6

Պորտուգալիա 3 1 2 0 7-0 5

Կոտ դ’Իվուար 3 1 1 1 4-3 4

ԿԺԴՀ 3 0 0 3 1-12 0

0 Պատգամ: