Saturday, June 26, 2010

iPhone 4–ը խնդիրներ ունի

iPhone 4–ը խնդիրներ ունի

18:08 • 26.06.10
Ամերիկեան Apple ընկերութիւնը թողարկել է նոր iPhone 4–ի համար նախատեսւած հրահանգների յատուկ գրքոյկ, որում ասւում է, թէ ինչպէս պէտք է պայքարել նոր սարքում յայտնաբերւած թերութեան դէմ։ Ինչպէս պարզւել է, հեռախօսը կորցնում է ազդանշանը, երբ սարքի ներքևի ձախ անկիւնը դիպչում է ձեռքին։ Այդ մասին յայտնում է BBC-ն։
Ընկերութեան ղեկավար Սթիւ Ջոբզը նոր iPhone 4 օգտագործողներին խուրհուրդ է տւել ուղղակի փորձել բռնել սարքն այնպէս, որ ձեռքը չդիպչի կորպուսի մետաղական ժապաւէնի երկու ծայրերին։
Apple–ն առաջարկում է ևս մէկ տարբերակ ՝ գնել պլաստիկ շապիկ, որը կպաշտպանի ալեհաւաքը։
Յիշեցնենք, որ նոր iPhone 4–ը վաճառքի է հանւել յունիսի 24–ին։ Ամբողջ աշխարհում Apple խանութների դիմաց մեծ հերթեր էին գոյացել։ Մէկ օր անց, սակայն, յայտնաբերւած թերութեան հետ կապւած բողոքի ալիք է բարձրացել յատկապես ձախլիկների շրջանում։

Tert.am

0 Պատգամ: