ԵԽԽՎ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Հայ եւ ադրբեջանցի պատւիրակների հետ


Յունիս 22, 2010 20:12
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն երէկ՝ յունիսի 22-ին, ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատւիրակութիւնների անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթայանձնաժողովի ստեղծման հնարաւորութիւնը:
Առայժմ յայտնի չէ, թէ ինչ են քննարկել ԵԽԽՎ նախագահն ու պատւիրակութիւնների ներկայացուցիչները:
Երէկ ԵԽԽՎ նախագահը յայտարարել էր, թէ հանդիպելու է պատւիրակութեան ղեկավարների եւ մէկական անդամների հետ: Չավուշօղլուն յայտնել էր, թե Բիւրոյին է ներկայացնելու հանդիպման մանրամասները:
Նշենք, որ ադրբեջանական պատւիրակութեան ներկայացուցիչը բանաձեւ է մտցրել նման ենթայանձնաժողովի ստեղծման անհրաժեշտութեան մասին: Մինչդեռ հայկական կողմը կտրուկ դէմ է արտայայտւում ենթայանձնաժողովի ստեղծման գաղափարին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: