Հայաստան.–
Իրանին անտեսել հնարաւոր չէ
Յունիս 23, 2010 10:45
Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն աւելի արագ համաձայնութեան գալ, քան տնտեսական շահի շուրջ:

նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
«Բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցութեամբ ինտեգրացման եւ քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկէտ կայունութիւնը:
Հարաւային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը»,- ասել է Սարգսեանն ու նկատել, թէ Իրանի նկատմամբ ընդունւած պատժամիջոցների լոյսի ներքոյ որոշ սկեպտիկներ թերահաւատութեամբ կը վերաբերւեն իր այս մօտեցմանը, բայց վստահ է, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարաւոր էլ չէ անտեսել Իրանը: «Տարածաշրջանի համար խիստ կարեւոր է Իրանի՝ վտանգւած լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկայ լուծում ո՛չ վաղւայ խնդիրների, ո՛չ էլ նոյնիսկ այսօրւայ միջուկային խնդրի համար»,- նկատել է նախագահը:
«Իսկ արդեօ՞ք հարաւկովկասեան «տնտեսական կարկանդակը» կը բաւարարի բոլորին: Միգուցէ փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բաւարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մէկին կամ երկուսին յանձնելը չէ, առաւել եւս, որ դրանով խնդիրները միայն սկսւում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել աւելի մեծ կարկանդակ»,- ասել է Սերժ Սարգսեանն ու նկատել, որ եթէ խօսում ենք փակուղու եւ փակ սահմանների մասին, դրանց փոխարէն տարածաշրջանը պէտք է դարձնել հիւսիսն ու հարաւը, արեւելքն ու արեւմուտքը կապող տրանսպորտային հանգոյց:
Հայաստանի նախագահը ներկայացրել է նաեւ այն խոշոր նախագծերը, որոնց մասնակցում է Հայաստանն իր հարեւան երկրների հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment