Աշխարհի առաջնութիւն.

Աւստրալիա – Սերբիա` 2:1



Յունիս 24, 2010 01:45
D խումբ, 3-րդ տուր
23 Յունիսի, Նելսփրէյթ, Մբոմբելա ստադիոն
Մրցավար` Խորխէ Լարիոնդա (Ուրուգվայ)
Կեհիլ, 69 (1:0), Հոլման, 73 (2:0), Պանտելիչ, 82 (2:1)
Ոչ ոք չէր սպասում, որ Աւստրալիայի հաւաքականը երրորդ տուրում կը կարողանայ յաղթել սերբերին, այն սերբերին, որոնք երկրորդ խաղում պարտության մատնեցին Գերմանիայի հաւաքականին: Նաեւ այս առաջնութիւնն արդէն ապացուցել է իր բացառիկութիւնը եւ աւստրալացիները սխրանքը առօրեականութեան սահմաններից դուրս չէ:
Երկրորդ խաղակէսում Աւստրալիայի հաւաքականը չորս րոպէում երկու անգամ գրաւեց Սերբիայի դարպասը:
69-րդ րոպէին Կեհիլը եզրափակեց աջ թեւից եկած փոխանցումը: Քիչ ուշ Հոլմանը տուգանային հրապարակ չմտած ուժեղ հարւած կատարեց եւ կրկնապատկեց հաշիւը:
Հանդիպման աւարտից ութ րոպէ առաջ սերբերը կրճատեցին տարբերութիւնը, բայց շտկել դրութիւնը չհասցրեցին: Այդուամենայնիւ երկու թիմերն էլ չկարողացան դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: