Դաշնամուրներ՝ Նիւ Եորքի փողոցներում


18:23 • 22.06.10
Նիւ Եորքի փողոցներում յայտնւել են տասնեակ դաշնամուրներ, որոնք կարող է նւագել իւրաքանչիւր ցանկացող։
Այս նախաձեռնութեամբ քաղաքի բնակիչները միացել են ակցիային, որն անց է կացւում 2008–ից և մեծ ճանաչում է վայելում Լոնդոնում, Սիդնէյում և այլ մեգապոլիսներում (շատ մարդաբնակչութիւն ունեցող քաղաքներում)։ Այն կոչւած է ժողովրդականացնել արւեստը և երաժշտութիւնը։ Այս մասին յայտնում է ИТАР-ТАСС գործակալութիւնը։
Կազմակերպիչները նախատեսում են մօտ օրերին Նիւ–Եորքի հրապարակներում, գլխաւոր փողոցներում և այգիներում տեղադրել 60 երաժշտական գործիք, որոնցից իւրաքանչիւրին կը կցւի յատուկ հսկիչ։Նւագել կարելի է ամէն ինչ՝ սկսած Բախից ու Բիթլզից, վերջացրած մանկական երգերով։

Tert.am

0 Պատգամ: