Յայտարարութիւնները կարող են «դեղին քարտ» լինել Ադրբեջանի համար
ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանն Աւստրիայի արտգործնախարար Միխայէլ Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսում անդրադարձաւ յունիսի 18-ին Ադրբեջանի ու ԼՂՀ շփման գծում տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրութեան արձագանքին:
Յիշեցնենք, որ յունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի յարձակման ու Հայ և ադրբեջանցի զինւորների միջև տեղի ունեցած մերձամարտի հետևանքով զոհւել էր չորս Հայ զինւոր, ևս չորսը վիրաւորւել էին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասաց, որ Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւններն ու հրադադարի ռեժիմի խախտումները չխրախուսելու համար հարկ է «անուններով խօսել» ու յստակ ասել, թէ ով է պատասխանատու միջադէպի համար:
«Որպէսզի չխրախուսել ռազմատենչ յայտարարութիւններ անողներին, հրադադարի ամրապնդման առաջարկութիւնը մերժողներին և հրադադարի պայմանաւորւածութեան կոպիտ խախտողներին, որպէսզի չխրախուսել նրանց, ովքեր հրաժարւում են շփման գծից դիպուկահարներին դուրս բերել, որպէսզի չխրախուսել նրանց, ովքեր սադրանքներ են կազմակերպում ու բացայայտ ձևով փորձեր են կատարում ձախողել բանակցութիւնները, աւելի ճիշտ է անուններով խօսել ու ասել, թէ ով է պատասխանատու»,- ասաց նախարարը:
Ըստ` Է.Նալբանդեանի, յայտարարութեան հեղինակները յատկապէս վերջին դէպքերից յետոյ ասում են, որ բոլորի համար էլ պարզ է, թէ ում են ուղղւած այդ յայտարարութիւնները, քանի որ Հայաստանը չէ, որ ռազմատենչ յայտարարութիւններ է անում, Հայաստանը չէ, որ հրաժարւել է դիպուկահարների դուրս բերումից, ԵԱՀԿ կողմից առաջարկւած հրադադարի ամրապնդման առաջարկից:
«Այսինքն, այս յայտարարութիւններն ու կոչերն առաջին հերթին ուղղւած են Ադրբեջանին, և դրանք կարող են «դեղին քարտ» լինել Ադրբեջանի համար»,-ասաց նախարարը, նկատելով, որ Ադրբեջանը ցանականում է ԼՂ խնդրին կրօնական բնոյթ տալ ու «իր աւանտիւրաներում ներքաշել իսլամական աշխարհին, ինչը շատ վտանագւոր է»:
«Այդ իմաստով կարծում եմ, որ յստակ դիրքորոշում պէտք է արտայայտւի միջազգային հանրութեան կողմից, որպէսզի ոչ միայն չխրախուսվի, այլև Ադրբեջանի մօտ տպաւորութիւն ստեղծւի, որ միջազգային հանրութիւնը կարող է թոյլ տալ կամ ըմբռնումով մօտենալ որևէ կարգի ոտնձգութիւնների, ռազմատենչ մօտեցումների ու յայտարարութիւնների»,- նշեց Էդւարդ Նալբանդեանը:

25.06.2010, 12:42
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment