Սէյրան Շահսուվարեան.-
Եթէ հայկական կողմն է հրադադարի խախտման հեղինակը, ադրբեջանցու դիակն ի՞նչ գործ ունի մեր հողում
16:57 • 22.06.10
Իրականութեանը չեն համապատասխանում ադրբեջանական կողմի այն յայտարարութիւնները, թէ Հայաստանը պատերազմ է հրահրում՝ խախտելով հրադադարի ռեժիմը։
Tert.am-ի հետ զրոյցում ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Սէյրան Շահսուվարեանն ասաց. «Եթէ հայկական կողմն է հրադադարի խախտման հեղինակը, իրենց դիակն ի՞նչ գործ ունի մեր հողում։ Եթէ հայկական կողմն է մեղաւորը, ո՞նց է լինում, որ մեր կողմի զոհերը շատ են, իսկ իրենց հետախոյզը զոհւում է մեր հողում»։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այսօր յայտարարել է. «Հայերի հերթական ռազմական սադրանքը պատահական չէ, հայերը փակուղային իրավիճակից ելքը տեսնում են սահմանային գծում լարւածութիւն ստեղծելով։ Երևում է՝ Սանկտ Պետերբուրգում բանակցութիւնների որոշ պահեր չեն բաւարարել Սերժ Սարգսեանին, եթէ նա գնացել է նման գործողութեան»։

Tert.am
*** Շատ հետաքրքիր է թրքական այս տեսակ յիմար մտածողութիւնը։ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւը երե՜ք օր մտածելու՜ց...յետոյ, գլխի ընկաւ, որ կարելի է խելակորոյս Ալիեւի հիւանդագին մտածումներն ու սադրանքները արտայայտել Հայաստանի իշխանաւորների բերանից...Խելքի աշեցէ՜ք։ Ինչ ասել, թուրք են էլի՜...
0 Պատգամ:
Post a Comment