ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութիւնը ԼՂ հարցով հռչակագիր է տարածում
Յունիս 22, 2010 10:51
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատւիրակութեան անդամ Ռաֆայէլ Հուսեյնովը յունիսի 21-ին տարածել է «ԼՂ հարցով ենթայանձնաժողովի գործունէութիւնը ինտենսիւացնելու անհրաժեշտութիւնը» անւանումով մի հռչակագիր:
«ԼՂ խնդրի վերաբերեալ ընդունւած բանաձեւերի չկատարումը եւ դրանց կիրառման նկատմամբ վերահսկողութեան բացակայութիւնը բերում է քննադատութեան ԵԽ-ի հասցէին: Չնայած դրան, պէտք է ողջունել ԵԽԽՎ-ի նոր ղեկավարութեան ջանքերը ենթայանձնաժողովների աշխատանքների ակտիւացման հարցով, որպէսզի վերահսկի բանաձեւերի կատարումը»,- ասւած այդ հռչակագրում: Հաղորդում է «Թրենդը»:
Հռչակագրում նշւում է, որ «ԼՂ խնդրի լուծման նպատակով ստեղծւած ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխարինում այդ ենթայանձնաժողովին»:
«Իհարկէ, երկու կառոյցներն էլ ունեն միանման նպատակներ, սակայն նրանց գործունէութիւնը տարբերւում է եւ իւրաքանչիւրը ձգտում է իր ներդումն ունենալ խնդրի կարգաւորման հարցում»,- ասւած է հռչակագրում:
Հռչակագիրը ստորագրել են 20 երկրների 400 պատւիրակներ:

Այդ ենթայանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը կողմ է արտայայտւել ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի իշխող կուսակցութեան ներկայացուցիչ Մեվլութ Չավուշօղլուն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment