Ադրբեջանի ռեակցիան «պետերբուրգեան առաջարկներին»` լուրջ զարգացումներ է ենթադրում
Յունիս 25, 2010 21:36
Հայաստանը հասել է Թուրքիայի ազդեցութեան չեզոքացմանը ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում: Այս մասին յունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը: Նրա խօսքով, համաշխարհային հանրութիւնը շարունակում է ԵԱՀԿ Միսնկի խմբի ձեւաչափը համարել միակը ԼՂ խնդրի կարգաւորման հարցում:
«Հայկական դիւանագիտութիւնը նոյնպէս կարողացել է մի քանի դրական փոփոխութիւններ մտցնել մադրիդեան սկզբունքներում: Եթէ աւելի վաղ ԼՂ խնդրի կարգաւորման վերաբերեալ բոլոր յայտարարութիւններն ու փաստաթղթերը իմիտացիոն գործողութիւնների տպաւորութիւն էին թողնում, ապա պետերգուրգեան առաջարկները եւ դրանց նկատմամբ ադրբեջանական կողմի լուրջ արձագանքը, ստիպում են մտածել, որ լուրջ զարգացումներ են սպասւում,»,- ասել է նա:
Փորձագէտն ընդգծել է, որ Հայաստանը հետագայ բանակցութիւնների համար ստեղծել է օպտիմալ բազայ եւ այս պայմաններում պէտք է վարի վճռական ու խիստ քաղաքականութիւն, որը թոյլ չի տայ զիջումներ ոչ ԼՂ, ոչ էլ Հայ-թուրքական գործընթացներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment