Իրանական ԶԼՄ-ներ.–
Իրանի վրայ կարող են յարձակւել Ադրբեջանից

Իրանի հիւսիս-արևմտեան սահմանին ռազմական իրավիճակ է յայտարարւած: Ինչպէս յայտնում է MIGnews.com-ը, յղում անելով իրանական լրատւամիջոցներին, արդէն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի հետ սահմանի մօտ են կուտակւում Իսլամական յեղափոխութեան պահապանների գումարտակի ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան:
Իրանական ռազամկան ոլորտի ներկայացուցիչներն այդ քայլը մեկնաբանում են Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայէլի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների առկայութեամբ, ընդ որում նշում են, որ ռմբակոծիչներն ադրբեջանական տարածք են բերւել Վրաստանով:
Ըստ իրանական DEBKAfile-ի վերլուծաբանների, Իրանը զօրքեր կուտակելու նւազագոյնը երկու պատճառ ունի. Ադրբեջանում իրօք տեղակայւած են ԱՄՆ և Իսրայէլի ռազմական ստորաբաժանումները, Իրանն արձագանքում է Պարսից ծոցում ամերիկա-իսրայէլական նաւախմբի տեղակայմանը։
Իրանական Asriran.com-ի տեղեկութիւններով, Իսրայէլը հարւածելու է Իրանին` օգտագործելով Վրաստանի և Ադրբեջանի տարածքները: Աղբիւրի համաձայն, Իսրայէլի այդ նոր ռազմավարական նախագիծը մշակւել է Թուրքիայի հետ ռազմական դաշնագրի խզումից յետոյ: Կայքը ուշադրութիւն է հրաւիրում նաև այն փաստի վրայ, որ վերջերս Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է ռազմական նոր հայեցակարգը, որին համաձայն թոյլատրւում է օտար զօրքերի ներկայութիւնը երկրի տարածքում:

ԱՅՍՕՐ, 11:50
Aysor.am

0 Պատգամ: