Անթալիայի գեղեցկութեան մրցոյթում բոլորին զարմացրել է Հայ եւ թուրք գեղեցկուհիների մտերմութիւնը


Յունիս 25, 2010 14:35
Թուրքիայի Անթալիա նահանգում կազմակերպւող ամենամեայ Miss Kemer միջազգային մրցոյթի մասնակիցների մէջ աչքի են ընկել Հայ եւ թուրք գեղեցկուհիները՝ իրենց մտերմութեամբ։
Miss Kemer մրցոյթին մասնակցելու համար 26 երկրներից ժամանած գեղեցկուհիները ժամանել են Բելդիբիի Rixos Sungate հիւրանոց՝ նախապատրաստւելու յուլիսի 2-ին սկսւող մրցոյթին։
Գեղեցկութեան մրցոյթին մասնակցող 26 երկրների ներկայացուցիչների մէջ աչքի են ընկել Հայաստանը ներկայացնող 25-ամեայ Մարինա Աւետեանի եւ Թուրքիան ներկայացնող 23-ամեայ Ջանսու Բորույի միջեւ առաջացած մտերմութիւնը։ «Անգլերենով ենք շփւում բոլոր մասնակիցների հետ, բայց միայն Հայ գեղեցկուհու հետ ենք իրար լաւ հասկացել»,-նշել է թուրք գեղեցկուհին։
Նշենք, որ թուրքական մամուլի համաձայն, մրցոյթում յաղթելու ամենամեծ շանսերը ունեն Հայ եւ թուրք գեղեցկուհիները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: