Թովմաս Պօղոսեան.–
Աշուղական երգարւեստի քարոզչութեամբ պէտք է զբաղւեն ոչ միայն անհատները, այլեւ մշակոյթի նախարարութիւնը
Յունիս 26, 2010 14:50
Աշուղական երգարւեստի քարոզչութեամբ պէտք է զբաղւեն ոչ միայն անհատները, այլ նաեւ մշակոյթի նախարարութիւնը, որը, սակայն, այսօր նման գործառոյթ գրեթէ չի իրականացնում։ Այս մասին յունիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց «Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարւեստական ղեկավար, ՀՀ վաստակաւոր արտիստ Թովմաս Պօղոսեանը։
Նրա խօսքով, Հայաստանի մշակոյթի նախարարութիւնն այսօր առաւելապէս աջակցում է նրանց, ովքեր ցածրորակ, իրենից ոչ մի արժէք չներկայացնող երաժշտութիւն են մատուցում։ «Այդ փրփուրի նման երգերը կգան ու կանցնեն, բայց Սայեաթ-Նովան ու Կոմիտասը յաւերժ կը մնան»,- համոզմունք յայտնեց Պօղոսեանը։ Արտիստի տեղեկացմամբ, թէպետ այսօր համերգասրահներ վարձակալելն ու սեփական գովազդով զբաղւելն իրենց մեծ դժւարութեամբ է յաջողւում, սակայն իրենք անում են ամէն բան, որպէսզի աշուղական արւեստը չխամրի։ «Ճիշտ է, մշակոյթի նախարարութիւնը մի քանի անգամ օգնել է մեզ համերգասրահներ հայթայթելու հարցում, սակայն միայն դա բաւական չէ։ Աշուղական արւեստի հանդէպ ուշադրութիւնն աւելի մեծ պէտք է լինի»,- համոզմունք յայտնեց ՀՀ վաստակաւոր արտիստը՝ միաժամանակ աւելացնելով, որ բացի Երեւանից, աշուղական անսամբլը իր իսկ ուժերով յաճախ համերգներ է կազմակերպում նաեւ հանրապետութեան մարզերում։ «Վերջերս համերգներ ենք ունեցել Սիւնիքում եւ Տաւուշում։ Բացի այդ, աշուղական արւեստի պահպանման նպատակով աշուղական երգի դպրոցներ ենք հիմնել ու հիմնում։ Երեւանում՝ աշուղ Ջիվանու դպրոցում, օրինակ, շուրջ 200 երեխայ է սովորում։ Հէնց այդ երեխաներն էլ մեր աշուղական արւեստի ապագան են»,-նկատեց Թովմաս Պօղոսեանը։
«Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարւեստական ղեկավարի հաւաստմամբ, առաջներում կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ աշուղական արւեստն անկում է ապրում, եւ որ հայ ժողովրդի վերջին աշուղը Ջիվանին է։ «Սակայն յետոյ եկան աշուղ Հաւասին, աշուղ Աշոտն ու աշուղ Շահէնը։ Հիմա էլ ժամանակակից աւելի քան 40 աշուղներ ունենք»,-տեղեկացրեց նա։
Ամփոփելով՝ Թովմաս Պօղոսեանը նշեց, որ յուլիսի 1-ին Արամ Խաչատրեան համերգասրահում ժամանակակից 40 աշուղներից 25-ը հանդէս կը գան համերգով, ուր կներկայացնեն սեփական ստեղծագործութիւնները։ Համերգը կրելու է «Մեր ժամանակի աշուղները» խորագիրը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment