ՆԱՏՕ-ն ափսոսանք է յայտնում ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գօտում տեղի ունեցած միջադէպի կապակցութեամբ
Յունիս 24, 2010 10:51
ՆԱՏՕ-ն ափսոսանք է յայտնում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գօտում տեղի ունեցած միջադէպի առնչութեամբ:
Այս մասին երէկ` յունիսի 23-ին Երեւանում յայտարարել է ՆԱՏՕ-ի աղէտների համակարգման կենտրոնի ղեկավար Գիւնտեր Բրենդշնայդերը, ով Երեւանում մասնակցում է «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակներում այս տարւայ սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացւելիք «Արմենիա 2010» դաշտային ուսումնավարժանքի վերջնական պլանաւորման կոնֆերանսին: Այս կոնֆերանսին մասնակցելու հրաւէր է ստացել նաեւ Ադրբեջանը, սակայն չի ներկայացել:
Գիւնտեր Բրենդշնայդերը այս առնչութեամբ նշել է, որ տեղեակ չէ, թէ Ադրբեջանն ինչ մտադրութիւններ ունի, սակայն այն, որ Թուրքիայի 4 ներկայացուցիչներ ներկայ են Երեւանի կոնֆերանսին վկայում է այն մասին, որ այդ երկիրը կմասնակցի սեպտեմբերին Երեւանում կայանալիք ուսումնավարժական հաւաքին:
Յիշեցնենք, որ Երեւանում անցկացւող խորհրդաժողովին մասնակցում են աւելի քան 20 երկրներ, որոնց շարքում են թէ՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, թէ՛ կազմակերպութեան գործընկերներ: ՆԱՏՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակներում «Հայաստան-2010» ուսումնավարժական հաւաքների վերջնական պլանաւորման հետ կապւած հարցերը կանցնեն Հայաստանում, այս տարւայ սեպտեմբերին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment