«Հայ գրականութիւնը`Հայոց միջնաբերդը»
խորագրով համաժողովին մասնակցելու են 20 երկրներից եկած Հայ գրողներ
Յունիս 23, 2010 19:17
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնի Հայ գրականութեան օրերի շրջանակներում յունիսի 28-ից յուլիսի 2-ը տեղի է ունենալու «Հայ գրականութիւնը` Հայոց միջնաբերդը» խորագրով համահայկական 5-րդ համաժողովը, որի բացումը տեղի կունենայ Ծաղկաձորում: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ու Հայաստանի գրողների միութիւնը:

ՀՀ գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանն էլ տեղեկացրել է, որ այս տարի համաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների սփիւռքահայ գրողներ: Նրա խօսքով, համաժողովի մասնակիցներն այցելելու են Էջմիածին եւ հանդիպելու են Գարեգին Բ կաթողիկոսին։
Նշենք, որ նմանատիպ առաջին համաժողովը տեղի է ունեցել 2002 թւականին, Երեւանում, իսկ յաջորդը նախատեսւում է անցկացնել Սիրիայում: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնը մեկնարկել է ապրիլին եւ շարունակւելու է մինչեւ նոյեմբեր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment