ԱՄՆ կոնգրէսականը կոչ է արել սահմանափակել Ադրբեջանին տրամադրւող ռազմական օգնութիւնը
Յունիս 22, 2010 13:05
Կոնգրէսական Ֆրենկ Փալոունը հանդէս է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինւորների վրայ Ադրբեջանի կատարած յարձակումը դատապարտող յայտարարութեամբ։
Կոնգրէսական Ֆրենկ Փալոունը հանդէս է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինւորների վրայ Ադրբեջանի կատարած յարձակումը դատապարտող յայտարարութեամբ։

Այն փաստը, որ յարձակումը տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ժամեր անց, խօսում է դրա՝ նախապէս պլանաւորւած լինելու մասին, նշել է կոնգրէսականը։
«Ես առաջւայ նման կոչ եմ անում ԱՄՆ կառավարութեանը՝ սահմանափակել Ադրբեջանին տրամադրւող ռազմական օգնութիւնը։ Մենք չենք կարող հանգիստ նայել, թէ ինչպէս է Ադրբեջանը հանդէս գալիս ագրեսիւ յայտարարութիւններով եւ յարձակումներ կազմակերպելով»,- ասւած է Փալոունի յայտարարութեան մէջ։
Նշենք, որ յունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինւած դիվերսիոն խումբ: Մարտի արդիւնքում զոհւել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրաւորւել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մէկ սպանւած:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment