Այսօր պետական աւարտական և միասնական քննութեան վերջին օրն է


Այսօր Հայաստանում և ԼՂՀ-ում Ռուսաց լեզւից պետական աւարտական և միասնական քննութիւն էին յանձնում 1308 դիմորդ-շրջանաւարտ: Ձևաւորւել է 13 քննական կենտրոն: Ռուսաց լեզւի քննութիւնը աւարտական վերջին քննութիւնն է:
Գնահատման և թեստաւորման կենտրոնի ղեկավար Գուրգէն Խաչատրեանը նշեց, որ ընդունելութեան շեմային նիշը ցածր կլինի նախորդ տարւայ համեմատ:
«Ցածր բալերով բոլորը կընդունւեն»,- շեշտեց Գ. Խաչատրեանը:
ԳԹԿ տնօրէնը նաև տեղեկացրեց, որ յունիսի 24-ից սկսւում է հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական յաստատութիւնների «Հայոց Պատմութիւն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիայ» և այլ առարկաների լրացուցիչ քննութիւնների կազմակերպման գործընթացը:
Ըստ Գուրգէն Խաչատրեանի, լրացուցիչ քննութիւններին կարող են մասնակցել հիմնական փուլի քննութիւններին չմասնակցած և յարգելի պատճառով բացակայած դիմորդները, միասնական քննութեան աւարտական մասը` Ա մակարդակը չյաղթահարած շրջանաւարտները, ինչպէս նաև սփիւռքի շրջանաւարտները, զօրացրւածները և այլն:
Դիմորդները հայտերը կարող են ներկայցնել Գնահատման և թեստաւորման կենտրոն յունիսի 24-ից մինչև յուլիսի 1-ը:

ԱՅՍՕՐ, 13:11
Aysor.am

0 Պատգամ: