Որսա՞լ, թէ՞ չորսալ. սա է խնդիրը...
Յունիս 22, 2010 14:24
Սեւանի հարցերով յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանն այսօր յայտարարեց, որ իր գլխաւորած յանձնաժողովի եւ բնապահպանութեան նախարարութեան միջեւ տարաձայնութիւններ կան Սեւանից ձկնորսութեան արգելման շուրջ:

Յանձնաժողովն առաջարկում է 3 տարով արգելել արդիւնաբերական ձկնորսութիւնը, սակայն թոյլատրել կարասի, խեցգետնի եւ ծածանի որսը: Բնապահպանութեան նախարարութիւնն առաջարկում է 3 տարով արգելել նաեւ այդ տեսակների որսը:
Ըստ Մովսիսեանի` խեցգետնի եւ կարասի որսը ձկնային պաշարների հետ կապ չունի: Օրինակ` խեցգետինը որսւում է առափնեայ շրջաններում յատուկ ցանցերով, որոնք ձկների համար վտանգավոր չեն: Մովսիսեանի կարծիքով` դա նաեւ սոցիալական լուրջ նշանակութիւն ունի Գեղարքունիքի մարզի բնակիչների համար: Ինչ վերաբերում է ծածանին` յանձնաժողովն առաջարկում է դրանց որսը թոյլատրել առանց նաւերի, որը նոյնպէս վտանգաւոր չի լինի ձկնային պաշարների համար:
Այն հարցին, թէ արդեօ՞ք ձկնորսութեան արգելումը լուրջ խնդիրներ չի առաջացնի առափնեայ բնակիչների համար, Մովսիսեանն ասաց, որ Գեղարքունիքի մարզում 250 հազար մարդ է բնակւում, որոնցից միայն 1200-ն են զբաղւում ձկնորսութեամբ, ձկի վերամշակմամբ եւ առեւտրով: Ուստի սոցիալական լուրջ խնդիրներ չեն առաջանայ, դրա փոխարէն 3 տարի յետոյ հնարաւոր կլինի 20-30 անգամ աւելի շատ ձուկ որսալ: «Այս ամէնը իրենց համար ենք անում, ոչ մէկ չի գնալու Սեւան ձուկ որսալու, էլի իրենք են լինելու»,- Գեղարքունիքի մարզի բնակիչների մտահոգութիւնները այս կերպ փարատեց Վլ. Մովսսիսեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment