Աշխարհի առաջնութիւն.
Չիլի – Իսպանիա` 1:2



Յունիս 26, 2010 01:29
H խումբ, 3-րդ տուր
25 Յունիսի, Պրետորիա, Լոֆտուս Վերսֆելդ ստադիոն
Մրցավար` Մարկօ Ռոդրիգէզ (Մեքզիկա)
Վիլյա, 24 (0:1), Ինյեստա, 37 (0:2), Միլյար, 47 (1:2)
Աւարտւեց աշխարհի առաջնութեան խմբային փուլը: 1/8-րդ եզրափակիչի վերջին երկու ուղեգրերը վիճարկեցին Չիլի – Իսպանիա եւ Շւէյցարիա – Հոնդուրաս զոյգերը:
Իսպանացիներն իրենց խնդիրը լուծեցին արդէն առաջին խաղակէսում: Չիլիացիների դարպասապահ Կլաուդիո Բրաօն կոպիտ սխալ թոյլ տւեց, դուրս եկաւ տուգանային հրապարակից, գնդակը Տորեսի առջեւից ուղարկեց կենտրոն, դարպասը դատարկ թողեց, եւ Վիլեան մէկ հպումով գրաւեց դարպասը եւ առաջնութեան ռմբարկուների ցուցակում երեք գօլերով հաւասարւեց Իգուաինին եւ Վիտեկին:
Վիլեան դարձաւ նաեւ գօլային փոխանցման հեղինակ: Հաշիւը կրկնապատկեց Ինյեստան: Այդ գրոհի ժամանակ երկրորդ դեղին քարտի համար հեռացւեց Չիլիի խաղացող Էստրադան:
Անմիջապէս ընդմիջումից յետոյ չիլիացիները կրճատեցին հաշւի տարբերութիւնը: Միլյարի հարւածից յետոյ անդրադարձ եղաւ Պիկէից եւ գնդակը յայտնւեց դարպասում:
Իսպանիայի հաւաքականը գօլերի լաւագոյն տարբերութեամբ բարձրացաւ առաջին տեղ եւ կխուսափի Բրազիլիայի հետ խաղից, սակայն Պորտուգալիան եւս բացայայտ անցողիկ մրցակից չէ:
Շւէյցարիան Հոնդուրասի հետ խաղում չկարողացաւ բացել հաշիւը եւ դուրս մնաց պայքարից:

H խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Իսպանիա 3 2 0 1 4-2 6
Չիլի 3 2 0 1 3-2 6
Շւէյցարիա 3 1 1 1 1-1 4
Հոնդուրաս 3 0 1 2 0-3 1

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: