Ամենա–ամերիկեան աւտոմեքենան Toyota Camry-ն է
15:44 • 25.06.10
Cars.com կայքը Toyota Camry աւտոմեքենան ճանաչել է որպէս «ամենա–ամերիկեան աւտոմեքենայ»։
Այս կոչումը ճապոնական մեքենան ստացել է շնորհիւ ԱՄՆ–ի բնակիչների շրջանում ունեցած մեծ պահանջարկի, ինչպէս նաև իր կառուցւածքի մէջ մեծ թւով ամերիկեան արտադրութեան աւտոմասերի օգտագործման։ Այս մասին յայտնում է auto.lenta.ru–ն։

Հիմնւելով այս չափանիշների վրայ՝ կայքը կազմել է տասը «ամենա–ամերիկեան աւտոմեքենաների» ցուցակը։ Վարկանշային աղիւսակում երկրորդ տեղում է ճապոնական Honda Accord մեքենան, 3-րդ տեղում՝ Ford F-150-ը։ Ցուցակում են ընդգրկւել նաև Ford Focus, Chevrolet Malibu, Honda Odyssey, Dodge Ram 1500, Toyota Tundra, Jeep Wrangler, Toyota Sienna մակնիշների աւտոմեքենաները։Այդուհանդերձ, Toyota Camry–ն 2009թ. արդիւնքներով համարւել է ԱՄՆ–ում ամենավաճառւող աւտոմեքենան։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment