համագործակցութիւնը
շատ կարևոր է»
շատ կարևոր է»
«Կարծում եմ՝ կարևոր է յատկապէս Գերմանիայի հետ տնտեսական յարաբերութիւնների խորացման խնդիրը: Անդրադառնալով տնտեսական բլոկին, կառանձնացնէի նախագահի արտայայտած այն միտքը, թէ Հայ-գերմանական յարաբերութիւնները պէտք է դիտարկել եւրաինտեգրման ընդհանուր կոնցեպտի շրջանակում»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Գերմանիա կատարած այցին՝ Aysor.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բիւջէտային մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը:
Նրա խօսքերով, այս առնչութեամբ, հայկական կողմի դիրքորոշումը եղել է և մնում է նոյնը՝ եւրաինտեգրումը մեր արտաքին գերակայութիւնների դաշտում է:
«Միաժամանակ պէտք է նշել, որ Գերմանիայի հետ մեր տնտեսական և ֆինանսական համագործակցութիւնը բարձր մակարդակի վրայ է, և Հայաստանն այս մակարդակի վրայ կանգնելու մտադրութիւն չունի: Այն պէտք է անընդհատ խորացնել»,- ասաց խորհրդարանականը:
Նա նշեց, որ պէտք է հաշւի առնել նաև այն փաստը, որ Գերմանիան ԵՄ առանցքային անդամ-պետութիւններից մէկն է, և նրա հետ քաղաքական, տնտեսական համագործակցութիւնը շատ կարևոր է:
Այնուհետև Գ. Մինասեանը նշեց. «Կարևոր էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը Գերմանիայում ապրող Հայ համայնքի հետ, քանի որ գաղտնիք չէ, որ թուրքական և ադրբեջանական համայնքը բաւականին լայն սպեկտրով է այդ երկրում ներկայացւած: Այդ տեսանկիւնից Գերմանիայում բնակւող հայկական համայնքը մեծ աշխատանքներ պէտք է իրականացնի, որպէսզի թուրք-ադրբեջանական համայնքի ազդեցութիւնը հնարաւորինս չեզոքացնի»:
«Նախագահը Հայ համայնքին հաւաստիացրել է, որ Հայաստանն ամէն ինչ կանի վերջիններիս օժանդակելու ուղղութեամբ՝ միաժամանակ ակնկալելով դրա դրական պտուղները, ինչը երկու կողմի համար էլ շատ կարևոր է»,- ասաց նա:

25.06.2010, 13:37
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment