Երեք նախագահների յայտարարութիւնը
«Ժառանգութեան» համար ընդունելի չէ
10:22 • 29.06.10
ԼՂ հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող
երկրների ղեկավարները, հայկական կողմի համար ընդունելի չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահ Արմէն Մարտիրոսեանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ յայտարարութիւնը «Ժառանգութեան» համար ընդունելի չէ։
Ըստ նրա, չստանալով ԼՂՀ անկախութեան երաշխիքները, հայկական կողմը կարող է կորցնել այն ձեռքբերումները, որոնք ռազմավարական նշանակութիւն ունեն։
«Այստեղ երկու հարցի շուրջ պէտք է լինի բանակցութիւնը՝ Ղարաբաղի անկախութեան ճանաչում, և պէտք է ապահովւի ԼՂՀ օրինական ընտրւած իշխանութեան վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ղարաբաղի իշխանութիւնը պէտք է որոշի սահմանազատման հարցը»,- ասաց Մարտիրոսեանը։
Նա Հայաստանի իշխանութիւններին խորհուրդ է տալիս ԼՂՀ անկախութեան ճանաչման ուղղութեամբ քայլեր ձեռնարկել։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment