Եօթ օրում ադրբեջանական կողմը 2000
կրակոց է արձակել




Հրադադարի խախտման դէպքերն առաւել կենտրոնացած բնոյթ են կրել յատկապէս յունիսի 20-ին և 22-ին, որոնց ընթացքում արձակւած 504 կրակակհերթերից միայն 185-ն իրականացւել է ПК և ДШК գնդացիրներից


17:29 • 26.06.10
Արցախի Պաշտպանութեան բանակի լրատւութեան բաժնի տարածած հաղորդագրութիւնում ասւում է, որ յունիսի 18-ին Ղարաբաղա–ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարևելեան ուղղութեամբ տեղի ունեցած զինւած առճակատումից յետոյ առաջնագծում աւելի յաճախակի են դարձել հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դէպքերը:
Համաձայն Արցախի Պաշտպանութեան Բանակի օպերատիւ ամփոփագրի՝ անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից` սահմանային բնագծի գրեթէ բոլոր ուղղութիւններով արձակել են 2000 կրակոց, այդ թւում СВД տիպի դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի գնդացիրներից։
Հրադադարի խախտման դէպքերն առաւել կենտրոնացած բնոյթ են կրել յատկապէս յունիսի 20-ին և 22-ին, որոնց ընթացքում արձակւած 504 կրակակհերթերից միայն 185-ն իրականացւել է ПК և ДШК գնդացիրներից:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած պատասխան գործողութիւններից յետոյ առաջնագծի բոլոր ուղղութիւններում հակառակորդի ակտիւութիւնը ճնշւել է:
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Ղարաբաղեան կողմը կորուստներ չի ունեցել:

Tert.am

0 Պատգամ: