Ա. Աշոտաան.–
Եթէ հնարաւոր է, չենք դիպչի «Լեզւի մասին» օրէնքին

«Շատ է խըսւում, որ օրէնքի փոփոխութեան անհրաժեշտութիւն չկայ և գործող օրէնսդրութիւնը թոյլ է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնց համար մենք եկել ենք ԱԺ այս օրինագծով. «ցաւօք սրտի», այս ամիսների ընթացքում և ոչ մի լուրջ հիմնաւորում այս առիթով մեզ չի ներկայացւել..., և եթէ կայ այլ լուծում, քան մենք առաջարկել ենք, և եթէ յանկարծ կգտնեք այդ ճանապարհը, խնդրում եմ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նման կոնստրուկտիվ առաջարկ արէք և օգնէք մեզ այն ճանապարհը հարթելու, որը թոյլ կտայ «Լեզւի մասին» ՀՀ օրէնքին ձեռք չտալ»,- յայտարարեց ՀՀ կրթութեան և գիտութեան «նախարար» Աշոտեանը` «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերեալ իր եզրափակիչ ելոյթի ժամանակ:
Անդրադառնալով քննարկումներին` նախարարը նկատեց, որ նոյնիսկ ընդդիմադիր ուժերի կողմից չի հնչեցւել որևէ կարծիք, որով դէմ արտայայտւած լինէն օրինագծի գաղափարին: Հաշւի առնելով այս հանգամանքը` նախարարն առաջարկեց` կողմ քւէարկել օրինագծին և առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գրաւոր ներկայացնել առաջարկութիւններ և հիմնաւորել, որ «իրօք, հնարաւոր է կատարել ծրագիրը` առանց «Լեզւի մասին» օրէնքին դիպչելու»:
Նախարարը ներկայացրեց նաև այն փոփոխութիւնները, որոնք տեղ են գտել օրինագծում` պատգամաւորների և խմբակցութիւնների արած առաջարկութիւնների արդիւնքում: Այսպիսով` «դպրոցները 11-ն են, որից երկուսը ոչ պետական ուսումնական հաստատութիւններն են Դիլիջանում և Ջերմուկում, որոնք գործունէութիւն են իրականացնելու 7-րդ դասարանից, և 9-ն էլ` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրով ստեղծւած ուսումնական հաստատութիւններ են, որոնք ուսումն իրականացնելու են 9-րդ դասարանից»:
Նախարարն իր եզրափակիչ ելոյթում նաև շնորհակալութիւն յայտնեց այն քաղաքական ուժերին, որոնք աջակցել են օրէնքի լրամշակման գործում, ինչպէս նաև` Հայ Առաքելական Եկեղեցուն, որը ևս աշխատանք է իրականցրել օրինագծի հետ կապւած:
Տեղեկացնենք, որ օրինագիծը քւէարկութեան կդրւի վաղւայ նիստում:

23.06.2010, 18:55
Aysor.am

0 Պատգամ: