Սերժ Սարգսեան.–
Պատերազմից երկու տասնամեակ է անցել, բայց անհրաժեշտ դասեր չենք քաղել
23:09 • 22.06.10
«Ինչպէս ասես՝ մեր տարածաշրջանը չի բնորոշւել Ասիան Եւրոպային կապող կամուրջ, էներգետիկ անվտանգութեան ապահովման հանգոյց, կայունութեան և անկայունութեան գործօն, հաղորդակցութեան ուղիների տարանցիկ գօտի, ուժերի մրցակցութեան կամ շահերի համադրման թատերաբեմ: Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել: Բոլոր այս բնորոշումները սառն են, անհաղորդ և անտարբերութեամբ լի, քանի որ դրանցում չեն երևում, պարզապէս բացակայում են տարածաշրջանի բնակիչները, ժողովուրդները, որպէս հաւաքական ինքնութիւն և մշակոյթի կրողներ, և այդտեղ ապրող ժողովուրդների միջև եղած տարբերութիւնները, նրանց զարգացման ուղղւածութիւնն ու միտումները»,- Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում «Հայաստան. Յանուն անվտանգ և բարգաւաճ Հարաւային Կովկասի» թեմայով իր ելոյթում այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, որը եռօրեայ այցով գտնւում է Գերմանիայում:
Նրա խօսքով, շատ չեն աշխարհում տարածքները, որտեղ ժողովուրդների, էթնիկական խմբերի, մշակութային, կրօնական, քաղաքակրթական նման բազմազանութիւն կայ:
«Սակայն հէնց սա է մեր իրական հարստութիւնը: Մենք պէտք է կարողանանք բարձրանալ և առաջ շարժւել ոչ թէ այս բազմազանութեանը դէմ գնալով կամ մէկս միւսի ունեցածը մերժելով, այլ միմեանց լրացնելով, ինչպէս արել են և անում են եւրոպական շատ երկրներ»,- նշել է Սերժ Սարգսեանը:
«Աւելի քան 3000 կմ երկարութեամբ միջազգային սահման կա Կովկասում, և ես ցաւով եմ արձանագրում, որ այս սահմաններն աւելի շատ բաժանում, քան միաւորում են մեզ: Այո, աշխարհում շատ չեն նաև տարածաշրջանները, որտեղ բնակւողները նմանատիպ պատմական խնդիրներ, ցաւ և անգամ թշնամանք ունեն միմեանց հանդէպ»,- ասել է նա:
Սերժ Սարգսեանի համոզմամբ’ Կովկասեան տարածաշրջանի համար արդիական է Եւրոպական միասնութեան գաղափարի հեղինակ Կոնրադ Ադենաուերի օրինակը: Սակայն, ըստ նրա, դա հնարաւոր է միայն նպատակը գիտակցելու, այն միասնաբար շարադրելու, ճիշտ հրամցնելու, համընդհանուր ընկալելու և դէպի նպատակը շարժւելու ամուր կամքի և հեռուն նայել կարողացող առաջնորդութեան դէպքում»:
«Բա՞րդ է հնչում. միգուցէ. Բայց ոչ այստեղ՝ Եւրոպայում: Սա մի ճանապարհ է, որով անցնողների ձեռքբերումները բոլորիս աչքի առջև են: Այդ ձեռքբերումները ոգևորիչ են, իսկ անցումը՝ արժանի ընդօրինակմանը»,- նշել է Սերժ Սարգսեանը:
Նրա խօսքով՝ ԼՂ պատերազմից շուրջ երկու տասնամեակ է անցել, սակայն անհրաժեշտ դասեր չենք քաղել այդ պատերազմից:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment