Զոյեա Թադէոսեան.–
Օտարալեզու դպրոցների վերաբացումը հակասում է սոցիալական պետութեան սկզբունքներին
Յունիս 24, 2010 10:16
«Ցանկացած անձ, ով ունի գիտելիքներ ստանալու անյագ ցանկութիւն, նա կստանայ այդ գիտելիքները ցանկացած լեզւով»՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում, անդրադառնալով օտարալեզու դպրոցների վերաբացման կառավարութեան նախաձեռնութեանն՝ ասել է «Ժառանգութիւնից» հեռացած, այժմ Հայ Ազգային Կոնգրէսի ներկայացուցիչ, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամ Զոյեա Թադէոսեանը։

«Ամենեւին կարիք չկայ նսեմացնել մեր պետական լեզւի դերը, քանի որ մենք ազգ ենք, պետութիւն ենք, եւ մեր օջախներից, մեր սիմվոլներից մէկը հանդիսանում է հէնց լեզուն։ Եթէ մենք գնանք նման՝ օտարամոլութեան ճանապարհով, ապա վաղը մոդայիկ կդառնայ նման մօտեցումը եւ շատ-շատերն իրենց էլիտար զգալու հանգամանքը կբացատրեն օտարալեզու դպրոցում սովորելու հանգամանքով։ Դա հասարակութեան մէջ շերտաւորում կմտցնի։ Սակայն մենք սոցիալական պետութիւն ենք, որտեղ նման շերտաւորումները բացառելու գործում շատ մեծ է հէնց կրթութեան դերը։ Որքան մարդն աւելի կրթւած է, եւ որքան այդ կրթական մակարդակը բարձր է, այնքան հեշտ լուծելի են այդ հասարակութեան մէջ առկայ խնդիրները»,-նշեց Թադէսեանը։
Ընդդիմութեան ներկայացուցիչն ընդգծեց նաեւ, որ օտարալեզու դպրոցների վերաբացումը իսկական ցնցում կարող է առաջացնել հասարակութեան ներսում, ինչի դրսեւորումներին արդէն ականատես ենք լինում։ Ըստ նրա՝ այդ նախաձեռնութեան նպատակը նաեւ հասարակութեան ուշադրութիւնը շատ աւելի կարեւոր ու էական խնդիրներից շեղելն է։ «Մենք այսօր ունենք շատ աւելի կարեւոր խնդիրներ եւ հասարակութեան ուշադրութիւնը պէտք է կենտրոնացնել հէնց այդ խնդիրների, եւ ոչ թէ օտարալեզու դպրոցներ բացելու խնդրի ուղղութեամբ»,-նկատեց ընդդիմութեան ներկայացուցիչը։
Զոյեա Թադէոսեանն, ի դէպ, հայկական դպրոց է աւարտել եւ ինչպէս ինքը հաւաստեց՝ ազատ տիրապետում է ռուսերէնին, հաղորդակցւում է նաեւ անգլերէնով։ «Ես հասկացել եմ, որ այդ լեզուներն իմանալը անհրաժեշտ է եւ սովորել եմ։ Դրա համար պարտադիր չէ, որ պետութիւնը հոգ տանի, թէ ես կամ իմ երեխաներն ի՞նչ լեզւով կխօսեմ կամ կսովորեմ արդեօք։ Ամէն մարդ ինքն է։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment