Adidas-ը պլանաւորում Է ՀԱՀ-ում 2010-ի աշխարհի առաջնութիւնում վաստակել ռեկորդային 1,5 միլիարդ եւրօ


ՄՈՍԿՒԱ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԷՍ: Գերմանիայի Adidas ընկերութեան ղեկավարութիւնը յոյսով Է, որ ֆուտբոլային հանդերձների եւ պիտույքների վաճառքները՝ կապւած Հարաւ–աֆրիկեան Հանրապետութիւնում (ՀԱՀ) տեղի ունեցող աշխարհի առաջնութեան հետ, մարզական ապրանքների համաշխարհային շուկայի առաջատարին կը բերեն ռեկորդային 1,5 միլիարդ եւրօ: Ինչպէս հաղորդումԷ «Արմէնպրէս»,-ը, այս թիւը բովանդակում Է երկուշաբթի օրն Adidas-ի մամլոյ ծառայութեան տարածած մամլոյ տեղեկագիրը:
«Առաջին տասն օրւանից յետոյ արդէն հասկանալի Է, որ Աշխարհի գաւաթը շատ յաջող կլինի Adidas-ի համար: Մենք ոչ միայն կհասնենք ֆուտբոլի հետ կապւած մեր յաւակնօտ նպատակներին, այլեւ կգերազանցենք դրանք»,- իր ընկերութեան յաջողութիւններն այսպէս Է մեկնաբանել Adidas AG-ի գործադիր տնօրէն Հերբերտ Հայները: Աշխարհի առաջնութեան առթիւ վաճառքներից սպասւող հասոյթը 15 տոկոսով կը գերազանցի ընկերութեան նախորդ ռեկորդը, որը ձեռք Էր բերւել 2008 թւականին (1,3 միլիարդ եւրօ), եւ 25 տոկոսով՝ 2006 թւականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնութեան առթիւ վաճառքները (1,2 միլիարդ եւրօ):
Ինչպէս հաղորդւել Է, 2010 թւականի առաջին եռամսեակում Adidas-ի ֆուտբոլային արտադրանքի վաճառքներն աճել են 26 տոկոսով: Ընկերութիւնն արդէն վաճառել Է 6,5 միլիոն խաղային մարզաշապիկ, ինչն աւելի քան կրկնապատիկ գերազանցում Է 2006 թւականի ցուցանիշները (3 միլիոն): Այս կատեգորիայում ամէնից մեծ պահանջարկ են վայելում Գերմանայի, Մեքսիկայի, Հարաւային Աֆրիկայի Հանրապետութեան եւ Արգենտինայի հաւաքականների մարզաշապիկները, որոնք տարածւել են մի քանակութեամբ, որը գերազանցում Է իւրաքանչիւրը մէկ միլիոն հատը:
Այս առնչութեամբ Հայները նշել Է, որ աշխարհի առաջնութիւնում միայն Գերմանիայի հաւաքականի յաջող մեկնարկը, որը 4:0 հաշւով ջախջախեց աւստրալացիներին, գործնականում Adidas-ին թոյլ Է տւել հասնել 2006 թւականի նմուշի վաճառքների ցուցանիշին, երբ Գերմանիայի հաւաքականը հանդէս Էր գալիս աշխարհի առաջնութեան տանտիրօջ դերում: Անկախ շուկայավարական հետազոտութեան համաձայն, որի տւեալները բերւած են մամլոյ տեղեկագրում, շուկայի 34 տոկոս բաժնով Adidas-ն աշխարհում զբաղեցնում Է թիւ 1 ֆուտբոլային առեւտրանիշի դիրքերը:
Եւրոպայում ընկերութեան՝ ֆուտբոլի հետ կապւած վաճառքների բաժինը հասնում Է 38 տոկոսի, իսկ Adidas-ի համար այնպիսի հանգուցային շուկաներում, ինչպիսիք են Գերմանիան եւ ԱՄՆ-ը, գերազանցում Է 50 տոկոսը: Այլ բաների թւում, այս պահին մարզական ինդուստրիայի՝ Գերմանիայի հսկան 2010 թւականին վաճառել Է ամէնից շատ ֆուտբոլի գնդակներ: Դրան ոչ քիչ չափով նպաստում Է այն հանգամանքը, որ Adidas-ը Եւրոպայի Ֆուտբոլային ասոցիացիաների միութեան (ՈՒԵՖԱ) հովանու ներքոյ, ինչպէս նաեւ Աֆրիկեան ազգերի գաւաթի եւ Գերմանիայի բունդեսլիգայի համար անցկացվող բոլոր մրցումների համար գնդակների պաշտօնական մատակարարն Է:
1970 թւականից Adidas-ը նաեւ աշխարհի ֆուտբոլի առաջնութիւնների գնդակներ պատրաստողն Է: Այս տարի Adidas-ի կողմից վաճառւած 20 միլիոն գնդակներից 13 միլիոնն այս կամ այն չափով իր վրայ կրում Է «Ջաբուլանի»-ի՝ 2010-ի աշխարհի առաջնութեան պաշտօնական գնդակի դիզայնի տարրերը: Մրցաշարում Adidas-ի հանդերձներն օգտագործում են աւելի քան 200 ֆուտբոլիստներ, իսկ տասներկու մասնակից թիմեր դաշտ են դուրս գալիս այս ընկերութեան պատրաստած համազգեստով:
Դրանք են Արգենտինայի, Գերմանիայի, Յունաստանի, Դանիայի, Իսպանիայի, Նիգերիայի, Մեքսիկայի, Պարագւայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, ՀԱՀ-ի եւ Ճապոնիայի հաւաքականները: Բացի նրանցից, Adidas-ն աշխարհի առաջնութիւնում հանդերձում Է բոլոր մրցավարներին, կամաւորներին եւ գնդակ մատուցող տղաներին

0 Պատգամ: