Սևանայ լճի մակարդակը բարձր է 67 սանտիմետրով


15:18 • 22.06.10
«Սևանի մասին» օրէնքով նախատեսւած է, որ մինչև 2030թ. Սևանայ լճի մակարդակը պէտք է հասցւի 1903,5 մետրի։ Քանի որ ջրի մակարդակի բարձրացումը նախատեսւածից արագ է տեղի ունենում, մասնագէտների գնահատականով, նշւած ցուցանիշին հնարաւոր է հասնել աւելի շուտ՝ 2029 թւից։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանայ լճի հիմնահարցերով յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանը՝ յաւելելով, որ լճի մակարդակի բարձրացումը հիմնաւորւած է և' գիտական, և' տնտեսական, և' լճի կենսաբազմազանութեան պահպանման տեսանկիւնից։
Այսօրւայ դրութեամբ Սևանայ լճի ջրի մակարդակը կազմում է 1900,1 մ, ինչը 67 սմ-ով աւելի է նախորդ տարւայ նոյն օրւայ ցուցանիշից։ Մովսիսեանի խօսքով՝ այս տարի տեղումների քանակը նորմայից շատ է եղել, այդ պատճառով էլ լճի մակարդակը նախատեսւածից շատ է բարձրացել։ Բացի այդ, այս տարւայ 5 ամիսներին Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխւել աննախադէպ ծաւալի ջուր։ Մասնագէտները, հաշւի առնելով գոլորշիացումներն ու ոռոգման նպատակով Սևանից բաց թողնւող ջրի ծաւալը, կանխատեսում են, որ տարեվերջին արդէն Սևանի ջրի մակարդակը 20 սմ-ով պակաս կլինի այսօրւայ ցուցանիշից։ Այս տարի ոռոգման նպատակով Սևանից բաց կթողնւի 144,5 միլիոն խորանարդ մետր (متر مکعب) ջուր՝ նախորդ տարւայ 126 մլն խմ-ի փոխարէն։
Մովսիսեանի խօսքով՝ շատ կարևոր է, որպէսզի լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ջուրը մաքուր լինի, «հակառակ դէպքում բարձրացումն անիմաստ կլինի»։
«1903,5 -ն իշխող նիշ է, և Սևանի ջուրը կօգտագործենք էլեկտրաէներգիայի արտադրութեան, խմելու, ոռոգման նպատակով»,- ասաց նա։



Tert.am

0 Պատգամ: