Ռուսաստանը և Վրաստանը կը կարգաւորեն յարաբերութիւնները առանց Սահակաշվիլու
Ռուսաստանը և Վրաստանը կը կարգաւորեն յարաբերութիւնները, սակայն ոչ գործող նախագահ Միխեիլ Սահակաշվլիու օրօք: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելոյթ ունենալով Սթենֆորդի համալսարանում:

«Ես չեմ տեսնում, թէ ինչպէս դա անել գործող նախագահի օրօք», - ըստ Ինտերֆաքսի` ասել է Մեդվեդևն ու ընդգծել, որ շատ կցանկանար, որպէսզի Վրաստանի հետ յարաբերութիւնները վերադառնային բնականոն հուն:
«Դեռ աւելին, ես վստահ եմ, որ դա տեղի կունենայ», - ընդգծել է ՌԴ նախագահը, յաւելելով, որ «հարցը նրանում է, թէ երբ տեղի կունենայ»:
«Իրաւաբանական լեզւով ասած` նա յանցագործութիւն է գործել: Սակայն նրա պատասխանատւութիւնը պէտք է լինի վրաց ժողովրդի, այլ ոչ թէ ռուս ժողովրդի առջև», - ասել է Դ.Մեդվեդևը և յաւելել. «Կարծում եմ, հէնց Վրաստանը նոր նախագահ ունենայ, մենք հնարաւորութիւն կստանանք կարգաւորելու յարաբերութիւնները»:

ԱՅՍՕՐ, 10:24
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment