Աշխարհի եզդիները դատապարտում են Ադրբեջանի գործողութիւնները
«Ղարաբաղեան պատերազմին 500 եզդի է մասնակցել։ Եթէ դարձեալ պատերազմի վտանգ լինի, եզդիները կը պայքարեն հայերի հետ միասին»
16:53 • 22.06.10
Աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատա
պարտեց ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողութիւնները՝ նշելով. «Ադրբեջանցիները թրքական մի ցեղ են և իրենց ոճրագործութիւնը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում են։ Թոյնով է լցւած նրանց հոգեբանութիւնը։ Ալիևի թոյնը թոյլ չտւեց, որ մասնակցէր տնտեսական համաժողովին»։
Թամոյեանը ցաւով արձանագրեց, որ նման ծանր յանցագործութիւնները մնում են անպատիժ. «Համայն աշխարհի եզդիները Հայաստանի կողքին կը լինեն և կդիմեն բոլոր երկրներին՝ պահանջելով դատապարտել այս ոճրագործութիւնը»։
Աշխարհի եզդիների առաջնորդը նշեց, որ Ղարաբաղեան պատերազմին 500 եզդի է մասնակցել։ Եթէ դարձեալ պատերազմի վտանգ լինի, եզդիները կը պայքարեն հայերի հետ միասին. «Սա մեր հողն է, մեր ջուրն է, հայերն այս հարցում արդար են»,- ասաց նա։
Թամոյեանը նաև նշեց, որ Ադրբեջանում եզդի ազգաբնակչութիւն չի ապրում, քանի որ այդ տեսակ երկրները մշտապէս ցանկանում են ահաբեկել եզդիներին»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment