Շամպանզեները տարածքային պատերազմներ են մղում, նմանակում իրենց կուռքերին և ողբում ցեղակիցների մահը
17:57 • 22.06.10
Որձ շամպանզեները սպանում են հարևան ցեղերի որձերին՝ ձգտելով ընդլայնել իրենց բնակութեան տարածքը։ Նման եզրայանգման են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով շամպանզեների համայնքները բնական պայմաններում։
Այս մասին գրում է ScienceNOW-ն։Գիտնականներին յատկապէս հետաքրքրել են Ուգանդայի Քիբալե ազգային այգում Նգոգո խմբի շամպանզեները (կապիկների ամենամեծ համայնքը), որոնք տարածքի համար մրցում են հարևան համայնքների կապիկների հետ։
Հետազոտողները պարզել են, որ Նգոգո խմբի մի քանի որձ «դիտորդներ» հետևում են մրցակից համայնքի միայնակ շամպանզեներին, յարձակւում նրանց վրայ և ծեծելով սպանում, նաև կծում։ Նգոգոյի զոհեր են դառնում ոչ միայն մեծ կապիկները, այլև ձագերը։
Բոլոր յարձակումները տեղի են ունենում Նգոգոյի տարածքի սահմանակից շրջաններում։ Ներկայում այդ խմբի շամպանզեները կարողացել են զգալիօրէն ընդլայնել իրենց բնակութեան տարածքը և վտարել այնտեղից մրցակիցներին։ Գիտնականները եկել են այն եզրայանգման, որ երբեմնի օտար հողերն այժմ Նգոգոն ընդունում է որպէս սեփական՝ նշելով, որ շամպանզեները սկսել են այդ տարածքներ տեղափոխել իրենց էգերին ու ձագերին։ Նախկինում նրանք վիճելի տարածք մտնում էին առանց «ընտանիքների»։
Վերջին շրջանում գիտնականները շամպանզեների վարքագծում նկատել են բազմաթիւ այլ յատկութիւններ, որոնք յիշեցնում են մարդկանց վարքագծի առանձնայատկութիւնները։ Այսպէս, այս կապիկները նմանակում են իրենց կուռքերին և ողբում ցեղակիցների մահը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment