Անգելա Մերկելն ու Սերժ Սարգսեանը
համատեղ ասուլիս են տւել
16:41 • 22.06.10
Քիչ առաջ Բեռլինում աւարտւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ինչպէս հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Գերմանիայից, հանդիպումից յետոյ կողմերը հանդէս են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ներկայացնելով իրենց զրոյցի մանրամասները՝ Մերկելն ասել է, որ ինքը Սերժ Սարգսեանից տեղեկացել է օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ (Սարգսեան, Մեդվեդև, Ալիև) հանդիպման մասին։ Կանցլերի խօսքով՝ Մինսկի խումբը Ղարաբաղեան հակամարտութեան լուծման լաւագոյն ձևաչափն է։
«Մենք նաև անդրադարձանք Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւններին, Հայաստանում իրականացւող բարեփոխումներին, վիզային ռեժիմի պարզեցմանը, ինչը նոր թափ կը հաղորդի Հայ–գերմանական տնտեսական յարաբերութիւններին»,– ասել է Մերկելը։
ՍերԺ Սարգսեանը նշել է, որ «հայ–գերմանական յարաբերութիւնները մենք դիտում ենք որպէս կարևոր բաղադրիչ Հայաստանի եւրոմերձեցման քաղաքականութեան ընդհանուր համատեքստում»։
«Մենք համակարծիք ենք, որ Եւրմաիութեան արևելեան գործընկերութեան քաղաքականութիւնը լայն հնարաւորութիւններ է ստեղծում այդ բնագաւառում»,– ասել է Սերժ Սարգսեանը։
Այնուհետև նախագահը նշել է, որ ինքը կանցլերին ներկայացրել է Հայ–թրքական գործընթացի վերջին զարգացումները, ինչպէս նաև Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկա գործընթացը։
Անդրադառնալով Հայ–թրքական յարաբերութիւններին՝ Սերժ Սարգսեանն ասել է. «Հայաստան–Թուրքիա յարաբերութիւններ չկան, ինչպէս գիտէք, և, ցաւօք սրտի, Թուրքիայի որդեգրած նոր քաղաքականութիւնը որևէ լաւատեսութիւն մեզ չի հաղորդում։ Ինչպէս գիտէք, 2008թ, մենք նախաձեռնեցինք յարաբերութիւններ Թուրքիայի հետ, բայց նաև գիտակցում էինք, որ այդ յարաբերութիւնները կարող են ձևաւորւել քաղաքական մեծ կամք դրսևորելու պարագայում։ Այսպիսի կամք մենք չտեսանք թուրքական կողմից, և տեսանք, որ նոյնիսկ ստորագրւած արձանագրութիւնները չեն վաւերացւում թուրքական խորհրդարանի կողմից, և այդ պարագայում մենք կասեցրեցինք այդ արձանագրութիւնների վաւերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։ Այսօրւայ քաղաքականութիւնը չի նպաստում մեր յարաբերութիւնների սկսմանը»։
Սերժ Սարգսեանը նաև ասել է, որ ինքը կանցլերին հրաւիրել է Երևան, ինչին «Մերկելը ջերմ է արձագանքել»։
Լրագրողների այն հարցին, թէ երբ Մերկելը կայցելի Հայաստան՝ Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Յոյսով եմ՝ միւս տարի»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment