Հայերն ու ադրբեջանցիները
ծեծկռտուք են սարքել Իրանում

Նոյեմբեր 17, 2010 22:15
Հայերի ու ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել նոյեմբերի 17-ին Իրանի Թավրիզ քաղաքում` Սաթարխանի մահւան 96-ամեակին նւիրւած միջոցառման ժամանակ:
Ագրեսիվ ադրբեջանցիները սգոյ արարողութեան ժամանակ յիշել են հայերից ունեցած բոլոր վիրաւորանքները եւ յարձակւել երիտասարդ հայերի վրայ, բղաւելով «Կա՜մ Ղարաբաղ, կա՜մ` մահ», «Կեցցէ Ադրբեջանը»,. «Վերացնենք Հայաստանը»:
Երբ նրանց կոչերի պաշարը վերջացել է, գործի են դրել բռունցքները: Որոշ ժամանակով սգոյ արարողութիւնը վերածւել է մարտադաշտի:
Շտապ դէպքի վայր ժամանած Իրանի անվտանգութեան մարմինների աշխատակիցները միջամտել են եւ բաժանել կռւողներին: Չարացած երիտասարդներին տեղափոխել են ոստիկանութիւն: Միջադէպի պատճառները ճշտւում են:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: