Հայոց եռագոյնը հիւսիսային բեւեռում
Նոյեմբեր 18, 2010 08:20
«Հայոց Աշխարհ» Թերթը յայտնում է, որ Ռուսաստանի հայերի միութեան փոխնախագահ, յայտնի բեւեռախոյզ եւ քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը երէկ ՌՀՄ չորրորդ համագումարում զեկուցել է, որ, հետեւելով Հայաստանի նախագահի յօրդորին, իր վերջին գիտարշաւի ժամանակ մոլորակի հիւսիսային բեւեռում բարձրացրել է նաեւ Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշը:
Այնուհետեւ ԽՍՀՄ եւ ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովը բեւեռում ծածանւած դրօշը փոխանցել է նախագահ Սերժ Սարգսեանին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: