Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի
խորհրդաժողովը՝ Փարիզում
18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Օրերս Փարիզի Հայ մշակոյթի տանը կայացաւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցեցին ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչներ՝ Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Յունաստանից, Կիպրոսից:
Օրերս Փարիզի Հայ մշակոյթի տանը կայացաւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցեցին ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչներ՝ Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Յունաստանից, Կիպրոսից:
Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ՝ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի եւ Բրիւսէլի գրասենեակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ՝ Յակոբ Տէր-Խաչատրեանը, Լեւոն Մկրտչեանը եւ Մարիօ Նալբանդեանը:
Ժողովը զեկոյցներ լսեց եւ քննարկեց՝ Եւրոմիութեան կառոյցներում կատարւող փոփոխութիւնների լոյսի տակ առաջացած նոր մարտահրաւէրները, Եւրոխորհրդում եւ եւրոպական այլ կառոյցներում ստեղծւած իրավիճակները եւ ընդհանրապէս այդ կառոյցների կողմից Հարաւային Կովկասի նկատմամբ կիրառւող քաղաքականութիւնը:
Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման ուղղութեամբ աշխատանքները եւ ծրագրերը: Կարեւորութեամբ շեշտւեց Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները հիմնականօրէն վնասազերծելու, ինչպէս նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակման հարցով այդ երկու երկրների վրայ միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտութիւնը:
Առանձին ուշադրութեան առարկայ դարձաւ նաեւ Ջաւախքի եւ ընդհանրապէս Վրաստանի հայութեան իրաւունքների արծարծումը՝ եւրոպական կառոյցներում:Օրակարգի առանձին քննարկման նիւթ էր Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եւրոպայի տարածքում այն դիմագրաւելու մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները:
Քննարկւեց Եւրոպայի տարածքում Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների հասողութիւնն ընդլայնելու, նոր երկրներում ներկայութիւն լինելու հարցը: Այս ուղղութեամբ ժողովը ողջունեց անցնող ամիսներում Թբիլիսիում Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի գրասենեակի պաշտօնական բացումը, Փարիզում Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախմբի գրասենեակի հաստատումը եւ Հայ Դատի Բուլղարիայի ու Իսպանիայի յանձնախմբերի կազմութիւնը:
Քննարկւած բոլոր հարցերի մասին ժողովը կայացրեց համապատասխան որոշումներ՝ առաջիկայ քաղաքականութեան եւ աշխատանքների մասին:
ՓԱՐԻԶ
(ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴՒԻԱՆ)
«ԱԼԻՔ» Օրաթերթ
0 Պատգամ:
Post a Comment