Սերժ Սարգսեանը Մոսկւայից Երևան է
վերադառնում աւելի վստահ
վաղւայ օրւայ հանդէպ
«Հայաստանի ղեկավարութիւնն այն կարծիքին է, որ ամէն օր պէտք է
աշխատել Սփիւռքի հետ, այն պետութիւնների հետ, որտեղ կայ գոնէ մԷկ Հայ,
քանի որ մեր ներուժը մեր ժողովուրդն է, և Հայաստանը դա պէտք է
ապացուցի նաև իր հարևաններին»
Դերասան Արմէն Ջիգարխանեանը ստացաւ Պատւոյ շքանշան
11:46 • 18.11.10
Հայաստանի ղեկավարութիւնն այն կարծիքին է, որ ամէն օր պէտք է աշխատել Սփիւռքի հետ, այն պետութիւնների հետ, որտեղ կայ գոնէ մէկ Հայ։ Այս մասին այսօր Մոսկւայում ասաց Սերժ Սարգսեանը՝ ամփոփելով ՌԴ կատարած երկօրեայ այցի արդիւնքները։
Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միութեան 10-ամեակի տօնակատարութիւնը շատ կարևոր էր, քանի որ 10 տարւայ ընթացքում միութիւնը մեծ աշխատանք է կատարել։
Սերժ Սարգսեանի խօսքով՝ Հայաստանի ղեկավարութիւնն այն կարծիքին է, որ ամէն օր պէտք է աշխատել Սփիւռքի հետ, այն պետութիւնների հետ, որտեղ կայ գոնէ մԷկ Հայ, քանի որ մեր ներուժը մեր ժողովուրդն է, և Հայաստանը դա պէտք է ապացուցի նաև իր հարևաններին։Սարգսեանը յիշեցրեց, որ այս երկու օրերի ընթացքում նա հանդիպել է ՌԴ նախագահի և վարչապետի հետ, և քննարկել Հայաստանի համար կարևոր հարցեր։ Ըստ նրա՝ հայկական կողմի բարձրացրած բոլոր հարցերը դրական պատասխաններ են ստացել։ Նա ընդգծեց, որ վերադառնում է Հայաստան աւելի վստահ վաղւայ օրւայ համար։
Նշենք, որ Սերժ Սարգսեանի որոշմամբ՝ ռուսաստանաբնակ Հայ 3 հասարակական և մշակութային գործիչներ արժանացան պարգևների և կոչումների։ Այսպէս, դերասան Արմէն Ջիգարխանեանը ստացաւ Պատւոյ շքանշան, Russia Today հեռուստաընկերութեան տնօրէն Մարգարիտա Սիմոնեանը՝ Մովսէս Խորենացի մեդալ, նկարիչ Միքայէլ Սողոեանը՝ վաստակաւոր նկարչի կոչում։
Այսպիսով, Սերժ Սարգսեանի երկօրեայ աշխատանքային այցը ՌԴ աւարտւեց, և հայկական պատւիրակութիւնը վերադառնում է Երևան։

Tert.am

0 Պատգամ: