Իրաքում Հայաստանի դեսպանատուն.-
Զոհերի մէջ Հայեր չկան
Նոյեմբեր 17, 2010 12:26
Իրաքի Մոսուլ քաղաքում քրիստոնեաների վրայ յարձակման արդիւնքում զոհւածների մէջ Հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ին յայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը՝ վկայակոչելով Իրաքում Հայաստանի դեսպանատան տւեալները:
Նախօրէին France Press-ը յայտնել էր, թէ Իրաքում բռնութիւնների նոր ալիքի արդիւնքում զոհւել են 7 մարդ, որոնցից 2-ը քրիստոնեաներ: Ընդ որում, հաղորդւում էր, որ նրանցից մէկը՝ Հայ է:
Քրիստոնեաների վրայ յարձակումը տեղի էր ունեցել Մոսուլ քաղաքում՝ Իրաքի հիւսիսում: Զինւած գրոհայինները սպանել էին մի ասորու եւ նրա Հայ ազգականին: Ըստ լուրի, հայը ատաղձագործ էր, իսկ նրա ընկեր ասորին աշխատում էր կոռուպցիայի դէմ պայքարի բաժնում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: