ՀՀ պաշտպանութեան նախարարի
հանդիպումը ԵՊՀ շրջանաւարտ
զօրակոչիկների հետ
Սոյն թւականի Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը հանդիպեց ԵՊՀ շրջանաւարտ զօրակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկւեց հարցերի լայն շրջանակ' նախազօրակոչային պատրաստութիւնից մինչև զօրացրումից յետոյ քաղաքացիական կեանքում ինտեգրւելու խնդիրը: Պատասխանելով զօրակոչիկների հարցերին' Ս.Օհանեանը նշեց, որ զինւորական ծառայութեան ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր յատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կեանքում նրանց հետագայ յաջողութիւնների համար: Պաշտպանութեան նախարարը նշեց, որ նախազօրակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպէսզի զօրակոչիկները հասարակութիւնից բանակ բերեն միայն դրականը:
Կարևորելով մարտունակութեամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը' Ս.Օհանեանը նշեց, որ այն հնարաւոր է ապահովել միայն գերազանց ծառայութեամբ: Զօրակոչիկներին մաղթելով բարի ծառայութիւն' ՀՀ պաշտպանութեան նախարարը նշեց, որ նրանց ծառայութեամբ է պայմանաւորւած մեր հայրենիքի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը:

7օր
0 Պատգամ:
Post a Comment