Sunday, December 26, 2010

21000-րդ «Ալիք»-ը

21000-րդ

«Ալիք»-ը



26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
1931 թւականի մարտին ազգապահպանման գաղափարախօսութիւնից ծնունդ առած «Ալիք»-ը գուցէ շատերի մօտ թերահաւատութիւն ստեղծեց իր յարատեւման պայմանականութեամբ:
Ու ահա նա տասնամեակների խորքից համայնքային պատմութեան բաւիղներից անցնելով ու նոյն իր ազգապահպանման գաղափարախօսութեամբ, ամուր կառչած մնալով հայապահպանման ու հայեցի դաստիարակութեան պատւանդանին, այսօր՝ դեկտ. 26-ին, արդէն 21000-րդ անգամ երկնեց՝ ապացուցելու, որ իր անհրաժեշտութիւնը, յիրաւի, անժամանցելի իրողութիւն է:
Ու մենք «Ալիք»-ի այն բախտաւոր սերնդակիցներս, վարակւելով նրա նոյնիսկ քարէ պատերում ներծծւած պարտաւորեցնող մտաւորական շնչով ու նախնիների աւանդած «Ալիք»-ը պահպանելու որպէս կտակ հրամայականով՝ այսօր ծնունդ ենք տալիս 21000-րդ համարին ու հաւատում որպէս դրօշակակիրը նրա գոյատեւման, որ դեռ տասնամեակներ կը շարունակի իր երթը մեր շատ սիրելի «Ալիք»-ը, քանզի որքան էլ դժւար ու ծանր են եղել ժամանակի պայմանները, երբեւէ նրա գրչեղ եղէգները չեն խոնարհւել...
Բարի թողարկում քո 21000-րդ համարին՝ ազգապահպանման ու թոթովախօս մանուկի հայակերտման կռւան «Ալիք», որ արդէն իսկ քո գոյութեամբ դաստիարակել եւ որպէս հայ հոգեկերտել ես իրարայաջորդ սերունդների...

ԽՄԲ.

0 Պատգամ: