Դելֆինարիումի բացումը տեղի ունեցաւ

այդ կառոյցի դէմ բողոքի ակցիայի

ուղեկցութեամբ



Դեկտեմբեր 25, 2010 21:41
Երէկ՝ դեկտեմբերի 24-ին բնապահպանական հասարակական կազմակերպութիւնները բողոքի ակցիայ էին կազմակերպել ընդդէմ Երեւանում Դելֆինարիումի բացման: «Ամօթ, ամօթ» «Ազատութիւն դելֆիններին», «Մի բանտարկէք դելֆիններին», «Մի նպաստեք ծովային կենդանիների ոչնչացմանը» կարգախօսներով զինւած ցուցարարները դիմաւորել են դելֆինարիումի բացմանը շտապող պաշտօնեաներին, այդ թւում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ փոխքաղաքապետ Կամօ Արէյեանի գլխաւորութեամբ:
Այդուհանդերձ, երէկ Դելֆինարիումի բացումը կայացաւ:
Մինչ այդ, շուրջ 50 բնապահպանական եւ այլ կազմակերպութիւններ նամակ էին գրել Սերժ Սարգսեանին, որը մնացել էր անարձագանք:
Ակցիային մասնակցող «Թռչնասէրների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլւա Ադամեանը նշել է, որ դելֆինարիումը ապօրինի կառոյց է, որը բնապահպանական, ինչպէս նաեւ քաղաքաշինական փորձաքննութիւն չի անցել: Նրա խօսքով, չի կարելի դելիֆններին փակել սահմանափակ տարածքում, դելֆինները պէտք է ապրեն ովկիանոսում եւ ծովերում:
Նշենք, որ Դելֆինարիումի տոմսի արժէքը 2000 դրամ է, իսկ տօն օրերին, ինչպէս նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին կարժէնայ 3000 դրամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: