Today’s Zaman. -
Նոր հաւասարակշռութիւն,
հին խնդիրներ
Դեկտեմբեր 25, 2010 23:14
NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է Բերիլ Դեդեօղլուի յօդւածը, որը հրապարակւել է թրքական Today’s Zaman թերթում:
Չնայած աշխարհը փոխւում է եւ Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում արտաքին եւ ներքին քաղաքականութեան ոլորտներում, բայց որոշ հին ու խրոնիկ խնդիրներ մնում են չլուծւած, առաջ բերելով հակակրանք: Նման խրոնիկ խնդիրներից են Կիպրոսի խնդիրն ու հայկական հարցը:
Թէեւ տպաւորութիւն է ստեղծում, թէ դրանք միջազգային խնդիրներ են, բայց դրանք նաեւ Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրներ են:
Այդ խնդիրների շուրջ բանավէճերն օգտագործւում են որպէս լծակ, ազգայնական ու աւտորիտար մեխանիզմները կենդանի պահելու համար եւ այդկերպ, դրանք սկսել են կարեւոր դեր խաղալ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Այդ երկու հարցերը նաեւ օգտագործւում են միջազգային խաղացողների կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնն արգելակելու համար: Մենք նշանակութիւն չենք տալիս, թէ որքան հսկայական դեր ունեն այդ երկու հարցերը թուրքական քաղաքականութեան մէջ թէ՜ ներսում, թէ՜ դրսում:
Բացի այդ, Հայկական հարցը դարձել է կարեւոր գործօն թուրք-ամերիկեան յարաբերութիւններում: Այս տարօրինակ վիճակի հիմնական պատճառը Թուրքիայի սխալներն են, քանի որ այդ հարցը պէտք է լինէր Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների օրակարգում:
Գործերի իրական դրութիւնը բաւականին տաղտկալի է, եւ թուրքական հասարակութեան համար արդէն միեւնոյն է, որովհետեւ նա սովոր է հաղորդագրութիւններ ստանալ Վաշինգթոնից Կոնգրէսում հայկական բանաձեւերի ճակատագրի մասին:
Նոյնիսկ կան մարդիկ, ովքեր բացայայտօրէն ասում են, որ թեթեւ շունչ կքաշեն, եթէ Կոնգրէսն ընդունի «Հայոց բանաձեւը» ոչ այն պատճառով, որ նրանք համամիտ են բովանդակութեան հետ, այլ որովհետեւ նրանք յոգնել են այդքան էներգիա ծախսել դրա վրայ:
Այդպիսի բանաձեւն ուժգնօրէն կվնասէր Հայ-թրքական յարաբերութիւններին, եւ նրանք, ովքեր ցանկանում են նոր հաւասարակշռութիւն հաստատել Հիւսիսային Կովկասում, պէտք է մտահոգւեն դրանով: Այդպիսով, եթէ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները փչանան, ապա ինչպէ՞ս կարելի է սպասել, որ Անկարան ԱՄՆ-ին կդարձնի այն «ռեժիմի» խոշոր գործընկեր, որն ուզում է Թուրքիան հաստատել Իրաքի, Սիրայի եւ ուրիշների հետ: Ի՞նչ կլինի, եթէ նա օգնութեան կանչի Ռուսաստանին:
Ներկայիս աշխարհում իւրաքանչիւր խաղացողի համար կան բազմաթիւ տարբերակներ եւ շատ դժւար է դառնում հաշւել միայն եկամուտներն ու կորուստները: Նաեւ աւելի դժւար է դարձել հին հարցերը լուծել դասական տարբերակով, որպէսզի հնարաւոր լինի ճնշում գործադրել ուրիշ խաղացողների վրայ: Իւրաքանչիւր ընտրութիւն իր գինն ունի, սակայն ճշմարիտ է նաեւ այն, որ այսօրւայ ընտրութիւնն առաւելապէս թելադրւում է ներքին հաւասարակշռութիւններով, քան արտասահմանեան ճնշումներով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment