Հայաստանը ոչ լիարժէք ժողովրդավարութեան
դժւարութիւններն է քաշում
Դաւութօղլուն իր սազն է փչում՝ թրքական նոտաներով...
Դեկտեմբեր 27, 2010 00:31
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն լրագրողներին է ներկայացրել Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ 2010-ին իրականցւած կարեւոր քայլերը՝ անդրադառնալով նաեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւններին։
Թրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դաւութօղուն նշել է, թէ այլեւս Հայաստանի հետ յարաբերութիւնները չեն վերադառնայ այն իրավիճակին, որն առկայ էր մինչ արձանագրութիւնների ստորագրումը։ «Կարեւորը սահման բացելը չէ, այլ այն բաց պահել կարողանալն է։ Դա էլ կախւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւններում առկայ լարւածութեան թուլացումից։ Մենք ժողովրդավարութեան անցման դժւարութիւններն ենք քաշում, իսկ Հայաստանը քաշում է ոչ լիարժէք ժողովրդավարութեան դժւարութիւնները»,-ասել է Ահմեդ Դաւութօղլուն՝ շեշտելով, թէ Հայաստանն է արձանագրութիւնից յետ կանգնելու առաջին քայլն արել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: