Ի՞նչ են փնտրել անհետ կորած
դասախօսի տանը
Դեկտեմբեր 23, 2010 10:54
«Հայկական ժամանակ» օրաթերթը մանրամասներ է հրապարակել Երեւանի Վ.Բրիւսովի անւան լեզւաբանական համալսարանի դասախօս Մարինէ Գալստեանի վերաբերեալ: NEWS.am-ն արդէն տեղեկացրել էր, որ ոստիկանութիւնը փնտրում է անհետ կորած դասախօսին, ով դեկտեմբերի 13-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Անհետ կորած դասախօսը բնակւում է Երեւանի Նաիրի Զարեանի փողոցում: Հարեւանուհիների պատմելով՝ իրենք Գալստեանին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 10-ին: Տեսել են, թէ ինչպէս է նա դուրս գալիս շէնքի մուտքից եւ հեռանում: Ոչ այդ օրը, ոչ յաջորդ օրերին հարեւանները կասկածելի ոչինչ չեն լսել, այդ իսկ պատճառով թերթի հետ զրոյցում գրեթէ բացառել են այն հնարաւորութիւնը, որ կնոջը տանից առեւանգած լինեն: Մարինէ Գալստեանի հարեւանները պատմել են նաեւ, որ ոստիկանները Գալստեանի տուն մուտք են գործել շուրջ 10 օր առաջ: «Որոշ ժամանակ դուռը ծեծեցին, բայց դէ արդէն հասկանալի էր, որ ոչ ոք չի բացի: Դրանից յետոյ «դռել» բերեցին եւ սկսեցին կողպեքը ծակել: Բայց նոյնիսկ կողպէքը ծակելուց յետոյ դուռը մեծ դժւարութեամբ բացւեց: Ոստիկանները մի քանի անգամ հարւածեցին, եւ դրանից յետոյ միայն դուռը բացւեց»: Ականատեսի խօսքով, դուռը բացւելուն պէս ներկաների առջեւ բացւել է քաոսային տեսարան: «Տանը ինչքան իր կար, պատառոտւած, քանդւած վիճակում թափւած էր յատակին»,-ասել են ականատեսները:
«ՀԺ»-ն տեղեկացնում է նաեւ, որ Մարինէ Գալստեանը վերջերս վաճառել էր իր բնակարանը, ստացւած գումարը պարտքով տրամադրել, եւ հէնց դրա հետ էլ կարող է կապւած լինել նրա անհետանալը: Անհետ կորած կնոջ եղբայրը՝ Սուրէնը, ասել է, թէ չի ցանկանում խօսել դէպքի մասին եւ այն մասին, թէ որ օրն է անհետացել քոյրը եւ ինչ պայմաններում: Հարցին, թէ արդեօք իսկապէս քոյրը վաճառա՞ծ է եղել բնակարանը եւ նրա անհետացումը կարո՞ղ է կապւած լինել վաճառւած բնակարանի դիմաց ստացւած գումարների հետ, Սուրէնն ասել է. «Ո՞վ է նման բան ասում: Ես այդպիսի բան չգիտեմ, չեմ էլ լսել: Այս ամէնը շուտւայ պատմութիւն է»: Սուրէնը չի ցանկացել պատմել, թէ որն է այդ «շուտւայ պատմութիւնը», եւ ասել է, որ դեռեւս այդ մասին խօսել չի կարող:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment