Նռան հիւթը նպաստում է նիհարելուն



18:42 • 18.12.10
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նռան հիւթը նպաստում է որովայնի հատւածում աւելորդ քաշի նւազմանը։
Գիտնականները փորձ են կատարել թէ տղամարդկանց և թէ կանանց մասնակցութեամբ, որոնց որովայնի հատւածում առկայ է ճարպային կուտակում։
Ամէն օր փորձի մասնակիցներին անհրաժեշտ էր խմել 0,5 լիտր նռան հիւթ։ Մէկ ամիս յետոյ մասնագէտները չափել են մասնակիցների իրանը և տեսել, որ կամաւորների կէսի մօտ որովայնի հատւածում ճարպերի կուտակումը զգալիօրէն նւազել է։
Փորձագէտներն այս հանգամանքը պայմանաւորում են նրանով, որ հիւթը նւազեցրել է արեան մէջ առկայ ճարպաթթուների պարունակութիւնը։ Գիտնականները կարծում են, որ նռան հիւթը ոչ միայն նպաստում է նիհարելուն այլ նաև պաշտպանում է սիրտը՝ նւազեցնելով սրտանոթային հիւանդութիւնների առաջացման ռիսկը, ինչպէս նաև դրական է ազդում երիկամների աշխատանքի վրայ։

Tert.am

0 Պատգամ: