Մեր խնդիրը պատերազմում յաղթելը չէ,
Մենք դա արդէն արել ենք...
18:00 • 18.12.10
Հանրապետական կուսակցութիւնը տօնում է իր 20-ամեակը քաջ գիտակցելով, որ մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական կարևորագոյն հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, դեռ վերջնական՝ միջազգայնօրէն ընդունւած լուծում չի ստացել, և որ դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը: Այս մասին ՀՀԿ 20-ամեակին նւիրւած հանդիսաւոր նիստի ժամանակ ասել է Սերժ Սարգսեանը։
«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման հարցում մեր դիրքորոշումը յայտնի է: Ադրբեջանում արհեստականօրէն սնուցւում է մի առասպել, ըստ որի` հայկական կողմը թոյլ է, իսկ ադրբեջանականը` շատ ուժեղ: Թւում է, թէ նման պատկերացումը վտանգաւոր չէ, որովհետև չի արտացոլում իրականութիւնը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքւում էր հէնց այն պահերին, երբ կար Հայաստանի և Արցախի ուժերի թերագնահատում: Այդ քարոզչական փուչիկը, իհարկէ, միանգամից կպայթեր, եթէ, Աստւած մի արասցէ, պատերազմ սկսւէր: Բայց մեր խնդիրը պատերազմում յաղթելը չէ, մենք դա արդէն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են և այդ մասին յստակ յայտարարել են թէ՛ Հայաստանը, թէ՛ խնդրի կարգաւորման հետ առնչութիւն ունեցող տերութիւնները և թէ՛ միջազգային ամենայայտնի կազմակերպութիւնները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարևորագոյն բոլոր հարթակներում և խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակաւ ներկայացւել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք»,- ասել է Սերժ Սարգսեանը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment